ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում խափանման միջոց է ընտրվել ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի տղայի՝ Արման Սահակյանի նկատմամբ, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վերջինս քննիչի որոշմամբ բնակության վայրից չհեռանալու՝ ստորագրությամբ ազատ է արձակվել: Թե ինչ քրեական գործի շրջանակում է Ա. Սահակյանը որպես կասկածյալ ներգրավված՝ նախաքննության շահերից ելնելով, չենք հրապարակում: