ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24 News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ.
Վերջին շրջանում տարբեր ուղիներով ինձ տեղեկություններ են փոխանցում անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մասին, ովքեր պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում։
Շնորհակալություն հայտնելով նման պատրաստակամության համար, այսպիսի անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին խնդրում եմ իրենց՝ այդ թվում որակավորումը հավաստող տվյալները ուղարկել hr@moh.am էլեկտրոնային փոստի հասցեով»։