ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24 News
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում գրառում է արել՝ շնորհավորելով Թուրքիայի հայ համայնքին Պոլսո hայոց պատրիարքության հիմնադրման 559 ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Թուրք նախարարը շնորհավորանքն ուղղել է Պոլսո hայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանին և ողջ հայ համայնքին։
Շեշտելով այն հանգամանքը, որ կրոնական ազատության սկզբունքից ելնելով է օսմանյան սուլթան Մեհմեդ 2-րդ Նվաճողը 1461թ. թույլ տվել հիմնել Հայոց պատրիարքությունը՝ Ալթունը բարեմաղթել է հետևյալը.
«Մեր միասնությունն ու եղբայրությունը թող լինեն հարատև»։