ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
ՌԴ-ում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8 863 նոր դեպք: Այդ մասին հայտնում է օպերշտաբը, փոխանցում է Интерфакс-ը:
Վարակվածների 41,9%-ի մոտ հիվանդությունը գրանցվել է առանց կլինիկական դրսևորումների: Երկրում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 423 741 դեպք:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 182 մարդ, մահվան ելքերի ընդհանուր թիվը 5 037 է:
Հիվանդանոցից մեկ օրում դուրս է գրվել կորոնավիրուսից 11 108 ապաքինված: Երկրում, ընդհանուր առմամբ, բուժվել է 186 985 մարդ: