ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արարատի մարզի հարգելի բնակիչներ, հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել է ամբողջ հանրապետությունում, առաջարկում եմ իրականացնել հանրային վերահսկողության գործողություններ: Եթե ականատես կլինեք հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերի, խնդրում եմ արձանագրել այդ խախտումները և նամակով ուղարկել ինձ: Մենք կուսումնասիրենք դրանք և անպայման հետամուտ կլինենք, որպեսզի խախտումները վերացվեն և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ով է խախտում կատարողը»: