ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
«Արդեն իսկ սահմանվելու է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բոլոր բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր»։ Այս մասին պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Ավինյանը նաև հայտնել է, որ դիմակների կրումը հանրային բաց տարածքներում պարտադիր չի լինելու միայն մինչև 6 տարեկան երեխաների համար, ինչպես նաև ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս: