ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
Արթուր Վանեցյանը չէ այն մարդը, որ պետք է գնահատի իշխանության աշխատանքը կամ արդյոք մեր քաղաքական թիմը հաջողել է, թե ձախողել իր կառավարման մեջ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Վանեցյանն այսօր իր հայտնիությամբ պարտական է վարչապետ Փաշինյանին, և մարդ, որի հեղինակությունը ձևավորվել է ընդամենը այն պատճառով որ հայտնվել է վարչապետի ստվերում, չի կարող գնահատական տալ, նշել է պատգամավորը: Հաղորդմանն անդրադարձել է կատարվել նաև համավարակի դեմ պայքարին, Փաշինյանի՝ իր ֆեյսբուքյան էջում լուսանկարների հրապարակմանը, Միքայել Մինասյանի՝ Փաշինյանի հասցեին հնչեցած մեղադրանքներին, ինչպես նաև ներքաղաքական մի շարք առանցքային հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ