ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակ կրելու հարցով իր հանձնարարականը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել դիմակներ կրել նաև հասարակական տրանսպորտում և խանութներում։
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր, որ դիմակների կրումը անհրաժեշտ է կրել միայն COVID-19-ով հիվանդներին։
«Հաշվի առնելով վարակումների թիվը ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրների ղեկավարներին բնակչությանը հորդորել կրել դիմակներ, այնտեղ որտեղ վարակի տարածումը մեծ է և ֆիզիկական հեռավորությունը պահելը դժվար՝ օրինակ հասարակական տրանսպորտում, խանութում, և այլ բազմամարդ տեղերում»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։ --0—ՄՀ