ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կադրեր է հրապարակել Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի վերակենդանացման բաժանմունքը:
Հիշեցնենք, որ Հայաստանում, հունիսի 7-ի դրությամբ, կա կորոնավիրուսային հիվանդության գրանցված 766 նոր դեպք: Կորոնավիրուսից մեկ օրում ապաքինվել է 294 քաղաքացի:
Երկրում, ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի թիվը է հասել է 13130: Կորոնավիրուսից շարունակում է բուժվել 8844 մարդ:
Հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ վերականգնվել է 4014 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում գրանցվել է մահվան ևս 10 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 200 է։
--0-- ՍՊ