ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
«Շուտով կլինի Հայաստանի քարտեզ, որում նշված կլինեն այն բնակավայրերը, որտեղ արձանագրվել են դեպքեր»։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Գյումրիում դեպքերը շատ չեն, ձեռքի մատների վրա կարելի է հաշվել։ Նրանք մեկուսացված են, նրանց շփման շրջանակը պարզ է և մեկուսացված։
Նախարարը նաև հավելել է, որ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում շարունակվում են բուժվել նաև այլ բնակավայրերի ՀՀ քաղաքացիներ, որոնց մոտ հաստատվել է հիվանդությունը։