ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Խառը մենամարտերի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը հայտնել է, թե որն է կարիերան ավարտելու պատճառը:
ESPN-ի փոխանցմամբ՝ 31-ամյա մարտիկը կորցրել էր մարտերի նկատմամբ հետաքրքրությունը:
«Այս խաղն ինձ դադարել է հետաքրքրել։ Ես երկար ժամանակ է սպասում եմ, բայց ոչինչ տեղի չի ունենում: Ինձ համար տարբերակներ եմ քննարկել, բայց դրանց մեջ արժանի ոչինչ չգտա: Ես պարզապես այլևս չեմ կարողանում հաճույք ստանալ», - պարզաբանել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մաքգրեգորը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: Սա արդեն երրորդ դեպքն է, երբ իռլանդացին որոշում է կայացնում հրաժարվել մարտերից:
--0-- ՍՊ