ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Worldometers-ի հաղորդմամբ՝ Իրանում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է 2095 մարդ: Վարակվածների թիվն աճել է՝ հասնելով 175 927-ի: Երկրում մեկ օրում կորոնավիրուսից զոհվել է 74-ը: Հիվանդության բռնկումից ի վեր մահացել է 8425 մարդ:
Իրանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է ապաքինման 138 457 դեպք:
Երկրում վերակագնվածների ընդհանուր թիվը՝ 138 457:
Ծայրահեղ ծանր դեպքերի թիվը՝ 2639:
--0-- ՍՊ