ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Կորոնավիրուսով վարակված Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Իրաջ Հարիրչին վերականգնվել է։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Սաիդ Նամակին:
Հիշեցնենք, որ Հարիրչին իր՝ կորոնավիրուսով վարակման մասին լուրը հայտնել էր փետրվարի 25-ին։
Ներկայումս Իրանում կա կորոնավիրուսի գրանցված 9 հազար դեպք, 354-ը` մահվան ելքով, վերականգնվել է 2,9 հազար մարդ։ Կորոնավիրուսը տարածվել է 126 երկրում։
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։