ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
Հունիսի 11-ի գիշերը Միսաք Մանուշյանի անվան պուրակից դարձյալ արծաթափայլ եղևնի են գողացել: Վերջին տասն օրվա ընթացքում սա Կենտրոն վարչական շրջանից եղևնիների գողության չորրորդ դեպքն է: Եղևնիները տնկվել էին մայիսին: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։
«Հիշեցնենք, որ Երևանի տարբեր հատվածներից ծառերի գողություն գրանցվել էր նաև մայիս ամսին. Օղակաձև զբոսայգուց և Մինաս Ավետիսյանի անվան պուրակից սոճիներ էին գողացել, Իսակովի պողոտայից՝ գնդաձև ակացիաներ:
Դեպքի առթիվ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է ՀՀ Ոստիկանությանը: Հույս ենք հայտնում, որ ոստիկանությունը կհայտնաբերի հանցագործներին, և Երևանին հասցված վնասը կփոխհատուցվի» ,- տեղեկացնում են ՀՈԱԿ-ից։
--0—ՄՀ