ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 12, 24News
Համացանցում տեսանյութ էր հրապարակվել՝ «Արագածավանում, առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորություն պահելու, հունիսի 1 են նշում» վերտառությամբ։
Հրապարակման կապակցությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել, որի շրջանակներում կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ։
Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
--0—LՄ