ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Ոստիկանության Արաբկիրի բաժնում այս պահին կա բերման ենթարկված 18 անձ: Lրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը հանդիպել է Նարեկ Սամսոնյանի, Արսեն Բաբայանի հետ, որոնց պնդմամբ որևէ ակցիա չի իրականցվել, և պահպանվել է սոցիալական հեռավորությունը:
ԱԺ պատգամավորը նաև հայտնել է, որ «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանին տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին։
Նա հավելել է, որ որ առաջիկայում բոլոր բերման ենթարկվածները բաց կթողնվեն։
--0-- ՍՊ