ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող մի փաստաթուղթ:
«Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեն մեր հայրենակիցները սոցիալական մեդիայում հայտնված այս «փաստաթղթի» մասին: Արդյոք այսպե՞ս չեն տարիներով կեղծվել ընտրությունները և «գնվել» մեր հայրենակիցների ձայները:
Օրինականության հաստատումը քաղաքական հետապնդում կոչողներն էլ հավանաբար ինքնապաշտպանության համար են դա անում: Միգուցե կա՞ն նման փաստաթղթեր, որտեղ կան նաև իրենց անունները:
Վստահ եմ, որ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները մինչև վերջ կքանդեն այս կծիկը և բոլոր, անխտիր բոլոր մեղավորները կստանան օրենքով սահմանված իրենց պատիժը»,-գրել է Թորոսյանը:
Նշենք, որ վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի առանձնատունը: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԱԱԾ-ում հարուցված քրգործերից մեկը վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրությանն ու հարկերց խուսափելուն: Մեկ այլ քրգործն էլ առնչվում է Ծառուկյանի կողմից ապօրինի խաղատուն գործարկելուն, որի պատճառով պետությանը պատճառվել է մոտ 30 միլիարդ դրամի վնաս։
--00—ԼՄ