ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
ՌԴ Գլխավոր դատախազության պահանջով Հայաստանի իրավասու մարմինները խոշոր չափերի խարդախության համար մեղադրվող Ռոլանդի Ազովին արտահանձնել են Ռուսաստան։ Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:
Ինչպես նշվում է նրան մեղադրում են ՌԴ ՔՕ 3-րդ հոդվածով:
Ըստ հետաքննության Դոնի Ռոստովում Ազովը ընկերոջից 766 հազար ռուբլի է ստացել Հունաստանից Ռուսաստան սնունդ մատակարարելու համար, այնուհետև՝ անհետացել:
2019 թվականի նոյեմբերին հաստատվել է, որ նա գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, որից հետո Ռուսաստանի գլխավոր դատախազը արտահանձնման հայտ է ուղարկել արտասահմանյան գործընկերներին: 2019 թվականի դեկտեմբերին հայտը բավարարվել է:
Անձի արտահանձնումն իրականացվել է հակահամաճարակային անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումներին համապատասխան:
--0--ԿԿ