ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
ՌԴ Գերագույն դատարանը բավարարել է Հայաստանի իրավապահ մարմինների՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հետախուզման մեջ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի («Ալրաղացի Լյովիկ») արտահանձնման հայցը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Լևոն Սարգսյանի նկատմամբ Հայաստանը հետախուզում էր հայտարարել դեռևս 2018 թվականի հոկտեմբերից։
Սարգսյանը կասկածվում է հանցավոր խմբավորման անդամակցության, ինչպես նաև խոշոր չափերով շորթման և մի շարք այլ հանցագործությունների մեջ։ Մեղադրանքների հաստատման դեպքում Սարգսյանին սպասվում է առավելագույնը 15 տարի ազատազրկում։
Մարտի Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ ռուսական կողմը որոշել է բավարարել հայցն ու Երևանին արտահանձնել Սարգսյանին։