Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում 2 հանցագործի արտահանձնման գործում Հայաստանի համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Screenshot_6

Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն իր պաշտոնական էջում անդրադարձել է կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց Հայաստանից Թուրքիա արտահանձնմանը՝ բարձր գնահատելով այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը։

Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն իրադարձությանն անդրադարձել է X-ի միկրոբլոգում՝ նշելով, որ արտահնձնված անձանցից մեկը կազմակերպված հանցավոր կազմակերպության պարագլուխ Էրքան Յըլմազն է, մյուսը՝ կազմակերպության անդամ Իբրահիմ Կայմակը։ Միկրոբլոգում նաև տեղադրված է տեսանյութ այն մասին, թե ինչպես են երկու հանցագործներին հասցնում Թուրքիա։

--00—ՅՄ