ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ մեկուկես տարվա օրենսդիր գործունեության ընթացքում իր գործընկերների և իր կողմից երկրորդ մայր օրենքն է ներկայացվում։
«Ուրախ եմ հայտնելու, որ ԱԺ պատգամավորներ Աննա Կոստանյանի, Վահագն Թևոսյանի, Արթուր Մանուկյանի և Արման Եղոյանի հետ միասին շրջանառության մեջ ենք դրել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Մանրամասները՝ ավելի ուշ»,- գրել է Հայրապետյանը:
--0--ԱՀ