ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Ընդդիմության ղեկավարը չի կարող գտնվել բանտում, որովհետև սա Հայաստանի համար միջազգային ասպարեզում մեծ հարված է, ներդրումային գրավչության տեսանկյունից ուղղակի կատաստրոֆիկ իրադարձություն է, և ինչպես շատ լուրջ հարցերում, այս հարցում նույնպես իշխանությունը ցույց տվեց իր ոտաբոբիկությունը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
«Մենք այսօր կանգնած ենք մեծ պայթյունի նախաշեմին, դա է պատճառը որ ես խորհուրդ եմ տալիս, և նաև պահանջում, որպեսզի քաղաքական մեծամասնությունը մնալով իրավական գործողությունների շրջանակներում, քաղաքական ընդդիմության հետ մտնի երկխոսութան մեջ»,-նշել է Սահակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ