ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Այնքան ուշադրություն, որքան իշխանությունը դարձնում է իր չարած գործերը քարոզելով կամ ֆեյքերի ֆաբրիկայով ընդդիմախոսներին հայհոյելով, եթե տրամադր մոլախաղերի և թմրամոլության դեմ քարոզչությանը, ապա մեր երիտասարդությանը շատ բանով օգնած կլինենք: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը՝ հավելելով, որ այդ երիտասարդներն այսօր գտնվում են անօգնական վիճակում:
«Փաշինյանն այսօր հենարան չունի հասարակության մեջ, և մենք գտնում ենք, որ երիտասարդները, որոնք եկան Փաշինյանի գլխավորությամբ և նվաճեցին իշխանությունը՝ շահարկելով մարդկանց արդարացված դժգոհությունը նախկին իշխանությունից, այսօր երկիրը պառակտել են, իրենց քննադատողներին սևացնում են, չեն ստանում որևէ դրական ազդակ և իրենց էշն են քշում»,- նշել է Սահակյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևոր այլ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ