ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 17, 24News
Խորհրդարանը շարունակում է իր աշխատանքը, մինչդեռ այս պահին ԱԺ դահլիճը գրեթե դատարկ է: 132 պատգամավորից ներկա է 14-ը. երկուսը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից են, մյուսները՝ «Իմ քայլ»-ից:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ինչպես արդեն հայտնել ենք, առավոտյան հայտարարել էր, որ բոյկոտում է նիստը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող որոշման պատճառով, և չի մասնակցելու խորհրդարանական աշխատանքին: Թե ինչքան ժամանակով են բոյկոտում, խմբակցությունը չի նշել:
Նշենք, որ ԱԺ օրակարգում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումն է:
Հիշեցնենք նաև՝ այսօր նախատեսվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխան, որին ներկա կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ երևույթին, պատգամավորները վարչապետի գալուն պես կներկայանան դահլիճ:
Վրույր Սևակ
--00--ԼՄ