ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախարարի հրամանի համաձայն այլևս չի աշխատում նախարարությունում։
«Հրամանը մինչ օրս չեմ տեսել, և ինձ պատշաճ չի ծանուցվել, այն ևս կատարվել է օրենքի խախտումով: Շնորհակալ եմ մեր բնագավառին աջակից բոլոր ընկերներին և ազնիվ աշխատակիցներին»,- գրել է նա։
--0--ԱՀ