ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այն տեսակետին է, որ ընտրակաշառքը մեր կյանքի անբաժան մասն էր: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ թեև բոլորն էլ գիտեն դրա մասին, բոլորն են լսել, բայց դա փաստերով ապացուցելն այդքան էլ հեշտ չէ:
Պատգամավորը Սահմանադրական դատարանի դատավորներին է մեղադրում, որ նրանք իմացել, բայց համապատասխան քայլեր չեն ձեռնարկել: Մեր դիտարկմանը, իսկ ո՞ւր մնացին, օրինակ, գլխավոր դատախազն ու կետրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, Աղազարյանն այսպես արձագանքեց. «Դիտարկումը, թե ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նկարչություն էր անում, այդքան էլ այդպես չէ: Ամեն բան ընտրատեղամասերից դուրս էր որոշվում, թե ով ինչքան ձայն պետք է բերի»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ