ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
Բարձրագույն դատական խորհուրդն ավարտեց դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի քննությունը։ Խորհրդի որոշումը կհրապարակվի հուլիսի 9-ին՝ ժամը 14։10-ին։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հաղորդմամբ, իրենց ներկայացրած միջնորդությունն ամբողջությամբ ենթակա է բավարարման։
Ազարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն էլ հայտարարեց, որ շարունակում են մնալ նույն կարծիքին՝ որևէ կարգապահական խախտում չկա։
«Խոսքը գնում է դատավորին ճնշելու մասին, ցավոք սրտի, դա արվում է Բարձրագույն դատական խորհրդի միջոցով, հուսով եմ՝ խորհուրդը կդիմակայի այս փորձությանը», - ասաց Աթանեսյանը։
--0--ԿԿ