ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ 29, 24 News
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուսային նոր հիվանդություն չի ախտորոշվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:
Նա նշել է, որ լրատվականներից մեկն առանց կապի դուրս գալու ու տեղեկությունը ճշտելու փորձի, երեկ երեկոյան իրականությանը չհամապատասխանող լուր է հրապարակել։ --00—ՄՀ