ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Համացանցում լայնորեն տարածվում է «Քիչ առաջ կորոնավիրուսից հայ կին է մահացել» վերտառությամբ գրառում, որը շրջանառվում է նաև լրատվամիջոցների կողմից։ Վերնագրից կարելի է ենթադրել, թե խոսքը Հայաստանում գրանցված առաջին զոհի մասին է։
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ գրառումն արվել է դեռևս մարտի 4-ին։
Թեհրանում մահացած հայ կինոջ՝ 85-ամյա Էլսիկ Մասիհիի մասին հայտնել էր նաև arevelk.am լրատվակայքը։
Կորոնավիրուսի մասին տարածվող կեղծ լուրերի հերքումներին կարող եք ծանոթանալ Տեղեկատվության ստուգման կենտրոնի COVID-19 բաժնում։