ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Կորոնավիրուսային համավարակի աղբյուրը Ուհանի ծովամթերքի շուկան չի եղել։ Ըստ Известия-ի՝ այդպես են կարծում չինացի գիտնականները։
Մասնագետները հետազոտություն են անցկացրել և եզրահանգման եկել, որ այն թեորիան, թե կորոնավիրուսը սկսել է տարածվել շուկայում վաճառվող կենդանիներից, ճիշտ չէ։
Շուկայից վերցված մթերքների օրինակներում բացակայում է COVID-19-ը։ Միաժամանակ հաստատվել է, որ վիրուսը մարդկանց է փոխանցվել չղջիկներից։
«Մենք մտածում էինք, որ ծովամթերքների շուկան վիրուսակիր է, սակայն այժմ պարզվեց, որ այն ավելի շուտ զոհ է։ Նոր կորոնավիրուսը գոյություն է ունեցել մինչև այդ»,- ասել է գիտնականներից մեկը։
Գիտնականները հիմնվելով դրա վրա, ենթադրում են, որ վիրուսը շուկա է բերել մարդը, ով վարակված է եղել կորոնավիրուսով։
Ընդ որում «զրոյական պացիենտի» անձը դեռևս չի պարզվել։ Ենթադրվում է, որ դա 55-ամյա տղամարդ է Հուբեյ նահանգից, ով վարակվել է նոյեմբերի 17-ին։
Կորոնավիրուսի վարակի բռնկումը տեղի է ունեցել դեկտեմբերի վերջին Ուհան քաղաքում։ Վարակը տարածվել է գրեթե ողջ աշխարհում։ Մայիսի 30-ի դրությամբ վարակ է հաստատվել 6 միլիոն մարդու մոտ։
Մայիսի 25-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել է խումբ ուղարկել Չինաստան, հետազոտելու կորոնավիրուսի առաջացումը։
Վերջին ամիսներին ԱՄՆ-ն հայտարարում է համավարակիր տարածման հարցում Պեկինի մասնակցության մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ վիրուսը տարածվել է Ուհանի լաբորատորիայից։