ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
«Ես ենթադրում եմ, որ մեր դիմումը կքննի և այն կբավարարի ՍԴ-ի գործող և միակ օրինական կազմը»- 24TV-ի եթերում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին։
Խոսելով Քոչարյանի ազատ արձակումից և անդրադառնալով դատարանի կողմից հնարավոր ճնշումներին՝ Օրբելյանը նշել է, որ դատական համակարգի դեմ ճնշումները չի դիտարկում դատարանի որոշման արդյունքներով:
Փաստարկներն ավելի քան ակնհայտ են, նշում է փաստաբանն ու հավելում՝ ինձ ցույց տվեք գեթ մեկ ժողովրդավարական երկիր, որտեղ կա քրեական գործ, և այդ ընթացքում ՀՔԾ պետը վարչապետի հետ է խոսում։ ՀՔԾ պետին ասում են՝ ուզես-չուզես, կալանքը պետք է տաս, հետո հաստատում են, որ դա իրենք են ասել։ Եվ այդքանից հետո այդ գործը շարունակում է քննվել:
Օրբելյանը խոսել է նաև Քոչարյանի գործի առաջիկա փուլերից և անելիքներից:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ