ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
«Մարտի 1-ի» գործով տուժողներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանի կասկածը, թե աղջկա ծեծը կարող էր կազմակերպված լինել Քոչարյանի մարդկանց կողմից, նման է «Մարտի 1-ի» գործի նյութերին՝ ենթադրություն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
«Քոչարյանն այս երկրում կատարվող բոլոր հանցագործությունների համար մեղավոր չէ։ Սեդա Սաֆարյանը կանխակալ վերաբերմունք ունի նրա դեմ։ Հեշտ է ամեն դեպքով մեղադրել Քոչարյանին, բայց պետք է զերծ մնալ մարդկանց վարկաբեկելու մոլուցքից»,- ասել է փաստաբանը։
Օրբելյանն անդրադարձել է նաև շրջանառվող լուրերին՝ թե «Մարտի մեկի» գործով անցնող վկաներին իբր Քոչարյանի կողմից ահաբեկում են, ասելով, որ այն միֆերից մեկն է, և որևէ վկայի ցուցմունք գործում էական նշանակություն չունի։
Մանրամասները՝ տեսանյութում։