ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News
«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գերակա է Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, ոչ թե օրենքը։ Նա ուզում է ևս 8 Վահե Գրիգորյան ՍԴ-ում լինի ու որ Հրայր Թովմասյանը ոչ էլ որպես դատավոր շարունակի աշխատել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ անդամ, «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնող խմբի համահիմնադիր Աննա Մկրտչյանը։
Նա վստահ է, որ հիմա նոր է երկրում և նաև ՍԴ-ում սահմանադրական ճգնաժամ ստեղծվել։
«Երկրում հակասահմանադրականությունը կհաղթահարվի Նիկոլ Փաշինյանի բացակայությամբ։ Երբ նրա ձեռքից կվերցվի այն աթոռը, որն ինքը բռնազավթել է»,- ասել է Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ