ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
Հուլիսի 5-ի ժամը 11.30-ի դրությամբ , նրանցից 64-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4922 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 4-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3568 նմուշառման հետազոտություն, հուլիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1101 քաղաքացի, նրանցից 255-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 309 բնակիչ։
43 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք։ --0—ՄՀ