ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է իր նախկին թիմին՝ Դոնեցկի «Շախտյորին»՝ Ուկրաինայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։
«Շնորհավորում եմ «Շախտյորին» հերթական չեմպիոնության առթիվ: Առա՜ջ «Շախտյոր», միշտ առաջին տեղում», – տեսաուղերձում ասել է Մխիթարյանը։
--0—ՄՀ