ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հետևել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաների ուսումնական պարապմունքին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահը։
«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս, որտեղ, օրեր առաջ տված հանձնարարականիս համաձայն, տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Հետևել եմ ընթացքին. խոստովանեմ, որ գոհ եմ առաջադրանքի կատարման նախնական արդյունքներից:
Մասնակցել եմ նաև կրակայինի ուսումնական պարապմունքին և ավելի քան մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս վերցրել այն զինատեսակները, որոնցով ժամանակին մի ամբողջ պատերազմ ենք անցել:
Հ.Գ.
Թիրախները խոցել եմ գրեթե անվրեպ :)»
--00—ԼՄ