ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 13, 24News
Հայաստանում հուլիսի 12-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 182 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը 32151 է, ապաքինվել է 232 մարդ, շարունակում է բուժվել 11530-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 19865 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 8 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 573 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 183-ի։
Թեստավորվածների ընդհանուր թիվը 135,687 է:
--00—ԼՄ