ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել 2 պետությունների սահմանին իրականացվող ռազմական գործողությունները: Այդ մասին հայտնում է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ստեղծված իրավիճակի հետ կապ ունեցող բոլոր կողմերին հորդորել է անհապաղ ձեռնարկել քայլեր իրավիճակի կայունացման, ինչպես նաև լարումը թուլացնելու համար:
Գուտերեշը նաև նաև հորդորել է խուսափել սադրիչ բովանդակություն ունեցող ելույթներից:
--00—ԼՄ