Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ ՀՀ-ի հետ սահմանակից շրջաններ մեկնելուց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

8e504e30318a853cd8a8d469132474ab_1712950869

Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է տրվում առանց ծանրակշիռ պատճառի, առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Ադրբեջան։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողները, որոնք ապրում կամ տարանցիկ ճանապարհորդում են, Ադրբեջանում հայտնվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների վտանգի առջև:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ չի տվել նաև մեկնել Հայաստանի հետ սահմանակից շրջաններ, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածք և նախկին հարակից շրջաններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ