ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետագա լարումը կանխելու նպատակով աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Պատասխանելով հարցին՝ որքանով է հավանական, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը այս լարվածության ֆոնին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, Զախարովան նշել է, որ եթե նման հնդիպումներ կազմակերպվեն, իրենց այդ մասին ժամանակին կտեղեկացնեն:
--0--ԱՀ