ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը մեղադրել է Ռուսաստանին այն բանում, որ ցանկանում է «պատժել Հայաստանին» այն բանի համար, որ ձգտում է խաղաղության և փորձում պահպանել իր ինքնիշխանությունը։ Այս մասին գրում է Le Figaro-ն։
«Ռուսաստանը ցանկանում է «պատժել» Հայաստանին, քանի որ նա ընտրել է անպատժելիության դեմ պայքարի ճանապարհը և ձգտում է ունենալ ժողովրդավարական և իրավական պետություն՝ միանալով Միջազգային քրեական դատարանին»,- ասել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը։
Գաբրիել Աթալը նաև քննադատել է «Ռուսաստանի ինքնագոհ կեցվածքը, որը չի դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Արցախում»։
--00—ԼՀ