Հայաստանի իշխանությունները դավաճանում են սեփական ժողովրդին. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Հայաստանի ղեկավարները դավաճանում են սեփական ժողովրդին՝ Արևմուտքի նպատակների համար խզելով հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանի այսօրվա իշխանությունները նպատակ են դնել զոհել Ռուսաստանի և այլ մոտիկ դաշնակիցների հետ ահռելի կապերը հանուն այն եթերային առավելությունների, որոնցով Երևանին ծուղակն են գցել Եվրամիությունն ու ԱՄՆ-ն։ Բայց հարցն այն է, որ նրանք ոչ թե մեզ ու իրենց գործընկերներին, այլ սեփական ժողովրդին են դավաճանում», - ասել է նա։

--00—ԼՀ