ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Հումորիստ, հաղորդավար, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում գրել է․
«Մեծ անհանգստությամբ հետևում եմ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանում տեղի ունեցող իրադարձություններին: Այս հրաշալի տարածքը՝ Հայաստանն իմ հայրենիքն է: Հենց Տավուշից են հայրական կողմից իմ բոլոր նախնիները: Մի քանի օր այնտեղ մարտեր էին: Թող լուսավորվի զոհերի հիշատակը:
Մի բան էլ. դադարե՛ք սադրել հայկական բանակին: Դադարեցրեք «հայկական ագրեսիայի» մասին ապատեղեկատվությունը: Ցանկացած հարձակում Հայաստանի վրա կլինի կասեցված: Այդպես եղել է միշտ։ Այդպես կլինի միշտ: Պատերազմ չկա։ Խաղաղությունը միակ լուծումն է: Խաղաղությունը միակ լեզուն է Հայաստանի հետ խոսելու համար»։
--0—ՄՀ