ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Այսօրվանից մեկնարկել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն այսօրվանից էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում.
-Ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, ժամը 1800 :
-Ոլորտային մասնագիտություններով (որտեղ կա քննություն)` մինչև օգոստոսի 3-ը ներառյալ, ժամը 18:00։ Քննություններն անցկացվում են օգոստոսի 5-15-ն ընկած ժամանակահատվածում:
-Հեռակա ուսուցման համար՝ մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ, ժամը 18:00:
Դիմորդների կողմից դիմում հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող են փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:
Դիմորդը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները, ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը։
Ամբողջությամբ՝ ԿԳՄՍՆ կայքում:
--00--ԱԹ