ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՄՆ կոնգրեսական Փալլոնի նախաձեռնած բանաձևը հավանության արժանացավ: Այն պահանջում է թափանցիկության ապահովում Պենտագոնի օտարերկրյա օգնության և հատկացումների ծրագրերի համար:
Բանաձևում Ադրբեջան բառը չկա, բայց այն ամբողջությամբ վերաբերելու է նաև ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին: Հիշեցնեմ, վերջին 2 տարիներին Ադրբեջանը ԱՄՆ-ից $100մլն ռազմական օգնություն էր ստացել: Առջևում Սենատն է: Ապրեն Վաշինգտոնի մեր կազմակերպությունները»:
--00--ԱԹ