ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News
ՀՀ ոստիկանությունը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին բերման է ենթարկվել իր աշխատավայրից՝ Հյուսիսային դպրոցի լանջից խաղաղ նստելու, կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների իրավունքները պաշտպանելու համար: Այդ մասին տեղեկանում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքէջից:
Ըստ աղբյուրի՝ բերման են ենթարկել նաև կրթահամալիրի Քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսին։
Հրապարակմանը կից կայքէջում մի քանի տեսանյութեր են հրապարակված:
--00—ԼՄ