ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News
Եվս 64 ընտանիք համայնքից նոր բնակարաններ կստանա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Սիսակյան փողոցում բնակարանամուտ արեցինք. Շենգավիթի երկու 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները կտեղափոխվեն համայնքի միջոցներով կառուցված նոր շենք։ Սա ոչ միայն նրանց կյանքի որակի բարելավման հարց է լուծում, այլեւ առաջին հերթին՝ անվտանգության։
Ծրագիրը շարունակական է. առաջիկայում մտադիր ենք սկսել Մարգարյան փողոցում նմանատիպ նոր շենքի կառուցման ծրագիրը։
Շնորհավորում եմ բոլորիս»,-գրել է Մարությանն ու կից տեսանյութ հրապարակել։
--00—ԼՄ