ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News
«Ռեալի» դարպասապահ Լուկա Զիդանը՝ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդին, կհեռանա թիմից։ Մադրիդյան ակումբի ղեկավարությունը չի ուզում երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, որի ծառայություններով հետաքրքրված է «Մոնպելյեն»։
Ինչպես հաղորդում է AS-ը՝ փոխարենը «Ռեալը» կվերադարձնի ուկրաինացի Անդրեյ Լունինին։ Դարպասապահն իրեն լավ է դրսևորել «Օվյեդոյում» ու կդառնա Տիբո Կուրտուային փոխարինող։
2019/20 մրցաշրջանում Զիդանը «Ռասինգի» կազմում, որտեղ հանդես է գալիս վարձակալությամբ, մասնակցել է Սեգունդայի 33 խաղի։ 22-ամյա դարպասապահը 3 դեղին քարտ ունի, իսկ թիմը վերջին՝ 22-րդ տեղում է ավարտել մրցաշրջանը։ 21-ամյա Լունինի ակտիվում 20 խաղ ու 1 զգուշացում է։ «Օվյեդոն» 15-րդ տեղն է գրավել։
--0--ԿԿ