ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում 200-րդ հանդիպումը կանցկացնի։
Ֆրանսիացին կդառնա արքայական ակումբի երրորդ մարզիչը, ով թիմի հետ 200 և ավելի հանդիպման է մանսակցել
«Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում ամենաշատ հանդիպումներ անցկացրած մասնագետը Միգել Մունյոսն է` 605 խաղով, երկրորդը՝ Վիսենտե Դել Բոսկեն է՝ 236 հանդիպումով։
«Ռեալ»- «Էյբարի» հանդիպումը կկայանա հունիսի 14-ին Երևանի ժամանակով 21:30-ին:
--0—ՄՀ