ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News
Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների բողոքի ակցիան խաղաղ ընթացք է ունեցել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Ամերիկայի ձայն»-ը։ Հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչության մոտ։ Հավաքվածների կարգախոսն է եղել «մենք ուզում ենք խաղաղություն»:
Մասնակիցները նշել են, որ հայերը պատերազմ չեն ցանկանում, հիմնական պահանջն է՝ արդարություն և խաղաղություն: Նրանք անընդունելի են համարել երկու երկրների միջև հավասարության նշան դնելը:
--0--ԱՀ